Մերձավոր Արևելքից, մանավանդ Իրանից նավթի արտահանման ծավալների պակասը հիմնական գործոնն է, որը դարձել է բենզինի թանկացման պատճառ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ: Նրա խոսքերով` վերլուծաբանների և փորձագետների` Մերձավոր Արևելքում հնարավոր պատերազմի մասին անիմաստ խոսակցություններին անհրաժեշտ է վերջ տալ:
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանից պահանջում են դադարեցնել միջուկային ոլորտում հետազոտությունները, քանի որ Թեհրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Իրանը կտրականապես հերքում է մեղադրանքները:
Դիտորդները չեն բացառում, որ ԱՄՆ-ը կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ այն դեպքում, եթե այլ միջոցներով չհաջողվի համոզել Իրանին` հրաժարվել այդ մտքից:
Նյու Յորքի աճորդներում երկուշաբթի` մարտի 12-ին, նավթի ապրիլյան Light Sweet ֆյուչերսների գինը գերազանցել է 106 դոլարը 1 բարելի դիմաց, իսկ Brent ապրանքանիշի նավթային զանգվածի գինը գերազանցել է 125 դոլարը 1 բարելի դիմաց:
2012 թ. տարեսկզբից սկսած` նավթի գինն աճել է ավելի քան 8 տոկոսով։








































