Ռուս գործարար Էմին Իսկենդերովը 300 մետրանոց աշտարակ է կառուցում Փարիզի գործարար կենտրոնում: Ինչպես գրում է Ведомости-ն, ներդրումները կկազմեն 2 մլրդ եվրո:
Մարտի սկզբին Hermitage խումբը ստացավ վերջնական թույլտվություն` կառուցելու Hermitage Plaza բազմաֆունկցիոնալ համալիրը: Այս մասին MIPIM ցուցադրությանը պատմել է խմբի ղեկավար Էմին Իսկենդերովը: Տեղեկությունը հաստատել է Դեֆանս շրջանի (որտեղ կառուցվելու է շինությունը) գլխավոր տնօրեն Ֆիլիպ Շեքսը:
Hermitage-ը 2007-ից էր ջանում Փարիզում կառուցել Եվրոպայի ամենաբարձր` 323 մետր բարձրությամբ շինությունը, որը ընգրկված էր Արթուր Կիրիլենկոյի և Սերգեյ Պոլոնսկու «Ստրոյմոնտաժ» ընկերության ծրագրերում, սակայն վերջիններս անցած տարի դուրս եկան Hermitage-ից:
Իսկենդերովը հիմա ընկերության միակ սեփականատերն է:
Hermitage Plaza-ն կունենա 320 մետր բարձրություն, 280 հազար քմ ընդհանուր մակերես, որից 160 հազար քմ-ն կլինի բնակելի, մնացածը` Four Seasons անվանումով հյուրանոց, գրասենյակներ ու ուսանողների համար հանրակացարան:
Իսկենդերովի խոսքով` ինքն արդեն 200 մլն եվրո է ծախսել հողի գնման ու 190 ընտանիքի բնակության այլ վայր տեղափոխելու համար: Այս տարի նախատեսվում է ներդնել ևս 100 մլն եվրո:










































