Զբաղված օր ունենալու պատճառով հնարավոր է մոռանալ շատ բաներ, բայց մի փոքր անհավանական է թվում, որ հնարավոր է մոռանալ սեփական երեխային: Daily Mail-ը գրում է, որ դա ոչ միայն անհավանական չէ, այլև հաճախ տեղի է ունենում շատ մայրերի հետ: Եվ անգամ երեխային մեքենայում թողնելուն ու մոռանալուն տրվել է հատուկ անուն` «մոռացված երեխայի համախտանիշ»:
Մոռացված երեխայի համախտանիշի հիմնական դեպքերը տեղի են ունեցել ԱՄՆ-ում, որտեղ 1990 թվականից ի վեր դրա պատճառով մահացության 600 դեպք է գրանցվել: Իտալիայում անցած տարի երկու երեխա էր մահացել այն բանից հետո, երբ նրանց ծնողները մոռացել էին երեխաների մասին:
Եվ չնայած որ այս հիվանդության «պատճառով» Մեծ Բրիտանիայում ոչ մի դժբախտ պատահար տեղի չի ունեցել, բայց բրիտանացիներն այժմ որոշել են քարոզարշավ սկսել ու հանրությանը տեղեկացնել համախտանիշի գոյության մասին` այդ կերպ հույս ունենալով կանխել ապագայի ողբերգությունները: Նրանք նաև ուզում են հատուկ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ հարկավոր չէ իսկապես չափազանց զբաղված լինել երեխային մոռանալու համար, երբեմն դա տեղի է ունենում աններելի պատճառներով:
Նման մի պատահարի պատճառ էր հադիսացել այն, որ համալսարանի դասախոս Լուչի Պետրիցին համոզված է եղել, որ երեխային տուն է տարել, երբ իրականում 22 ամսական երեխային հինգ ժամ շարունակ թողել է տաք մեքենայում: Երեխան մահացել է, քանի որ ուղեղը չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով դադարել է աշխատել: Ոստիկանությունում Պետրիցին ասել է, որ չգիտի, թե ինչ է իր հետ կատարվել, և իրեն թվում է, որ իր ուղեղը պարզապես «անջատել էին»:










































