Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, ընթացիկ տարում Եվրոպայի ֆուտբոլի առաջնության անցկացումը կարող է 30-40 %-ով ավելացնել Ուկրաինայի զբոսաշրջիկների հոսքը:
Նման կարծիք հայտնել է Ուկրաինայի զբոսաշրջության հարցերով պետական գործակալության նախագահ Ելենա Շապովալովան Բեռլինում ընթացող ІТВ միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսում ուկրաինական տաղավարի բացման ժամանակ:
«Եվրո-2012»-ը մի քայլ է մեծ զբոսաշրջություն տանող ճանապարհին: Մենք հույս ունենք, որ առաջնությունը թույլ կտա 30-40%-ով մեծացնել զբոսաշրջության հոսքը դեպի Ուկրանիա»,-նշել է նա:
Ինչպես նշել է Բեռլինում զբոսաշրջության ցուցահանդեսի ուկրաինական պատվիրակության ղեկավարը, ІТВ-ն՝ աշխարհում զբոսաշրջության խոշորագույն ցուցահանդեսը, եզակի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու ոչ միայն «Եվրո-2012»-ին նախապատրաստվելու աշխատանքները, այլև Ուկրաինայի զբոսաշրջության ընդհանուր ներուժը:
ІТВ Բեռլինում անցկացվում է մարտի 7-11-ը: Ցուցահանդեսին ներկայացվում է 187 երկրների ավելի քան 10.6 հազար ցուցանմուշ:









































