Իսպանական հանրահայտ AS պարբերականը Մադրիդի «Ռեալ»-ի իսպանացի երկրպագուների շրջանում անցկացրել է հարցում` թիմի պատմության մեջ լավագույն մարզչի որոշման նպատակով:
Իսպանիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն զբաղեցրել է առաջին տեղը` ստանալով ձայների 59.4%-ը: Նրան նախորդում են Ժոզե Մոուրինյոն (19.1%) և Միգել Մունյոսը (14.4%), ով «Ռեալ»-ը մարզել է նախորդ դարի կեսերից` 13 տարիների ընթացքում` 9 անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ` Իսպանիայի գավաթակիր:
Հիշեցնենք, որ դել Բոսկեն «Ռեալ»-ը գլխավորել է 1999-2003թթ: Մասնագետի գլխավորությամբ թիմը 2 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը: