Daily mail-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է իր` «Չելսի»-ն կամ Անգլիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին տարածված տեղեկատվությունը և հայտարարել, որ նոր պայմանագիր կստորագրի Մադրիդի «Ռեալ»-ի հետ.
«Պատրաստվում եմ նոր պայմանագիր ստորագրել «Ռեալ»-ի հետ: Ցանկանում եմ, որ անունս գրվի թիմի պատմության մեջ:
«Այս ակումբի մասնիկը լինելը հրաշալի է և մեծ փորձ է ցանկացած մարզչի համար: «Ռեալ»-ն աշխարհի խոշորագույն ակումբներից մեկն է, և ես այստեղ երջանիկ եմ: Թիմի երկրպագուներն ու ղեկավարությունն աջակցում են ինձ: Հուսով եմ` «Ռեալ»-ի հետ բազմաթիվ տիտղոսներ կնվաճեմ»,- հայտարարել է Մոուրինյոն:










































