Corriere della Sera-ն տեղեկացնում է, որ բոլոր նրանց, ովքեր կայցելեն Ուկրաինայում և Լեհաստանում կայանալիք «Եվրո-2012»-ի խաղերին, կարժանանան «սեքսուալ ընդունելության»: Երկրների պետական սահմանների մոտ հյուրերին կդիմավորեն մաքսային ծառայության իգական սեռի ամենագրավիչ աշխատակիցները: Մայրցամաքային մրցաշարի մեկնարկից 100 օր առաջ անգլերենի վարժ իմացությամբ բարետես արտաքինով աղջիկները, ովքեր կրում էին կանաչ գույնի կարճ կիսաշրջազգեստներ, Լեհաստանում և Ուկրաինայում կատարեցին հյուրերի ընդունելության գլխավոր փորձը:
Այդ մտահղացումն ամենաշատը հավանության արժանացավ Իտալիայում, որտեղ հիմա պատարաստվում են պատասխան քայլ կատարել: Ֆուտբոլն այդ երկրում մասսայական է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց շրջանում: Բարետես արտաքինով հազարավոր աղջիկներ ամեն օր օգտվում են համացանցից, կարդում են ֆուտբոլային աշխարհի ամենաթարմ լուրերով հագեցած պարբերականները, իսկ Իտալիայի ազգային հավաքականի ամենամոլի երկրպագուհիները պատրաստվում են «Եվրո-2012»-ի խաղերին ներկայանալ բավականին «սադրիչ» տեսքով. նրանք կկրեն կարճ կիսաշրջազգեստներ, թափանցիկ վերնաշապիկներ ու բարձրակրունկ կոշիկներ:
Այդ իրադարձությունը երկրպագուների շրջանում ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել, քան ֆուտբոլային հանդիպումները:







































