Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակներում Մյունխենի «Բավարիա»-ն սեփական հարկի տակ «Ալլիանս Արենա» մարզադաշտում 7:1 հաշվով պարտության մատնեց «Հոֆֆենհայմ»-ին: Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գոմեսը դարձավ հեթ-տրիկի, իսկ հոլանդացի Արիեն Ռոբբենը` դուբլի հեղինակ: Մյունխենցիների կազմում գոլեր հեղինակեցին նաև Տոնի Կրոսն ու Ֆրանկ Ռիբերին, իսկ Լուիս Գուստավոն դարձավ ինքնագոլի հեղինակ: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
«Բավարիա» – «Հոֆֆենհայմ»` 7:1
1:0 Գոմես (5′), 2:0 Ռոբբեն (12′), 3:0 Կրոս (18′), 4:0 Ռոբբեն (19′), 5:0 Գոմես (35′), 6:0 Գոմես (48′), 7:0 Ռիբերի (58′), 7:1 Գուստավո (85′, ինքնագոլ)
«Մայնց» – «Նյուրնբերգ»` 2:1
1:0 Մյուլլեր (2′), 2:0 Զիդան (22′), 2:1 Դիվաի (64′)
«Քյոլն» – «Հերտա»` 1:0
1:0 Կլեմենս (36′)
«Վոլֆսբուրգ» – «Բայեր»` 3:2
0:1 Կիսլինգ (3′), 1:1 Հելմես (33′), 2:1 Դեջագահ (45′), 3:1 Կադլեց (61′, ինքնագոլ), 3:2 Դերդիյոկ (90+1′)
«Բորուսսիա Մ.» – «Ֆրայբուրգ»` 0:0






































