Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան Հայաստանը ներկայացնում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում:
Armchess.am-ի տեղեկացմամբ Տիգրան Ղարամյանն 8-րդ տուրից հետո վաստակել է 6,5 միավոր և գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայի, Փարիմարյան Նեգիի (Հնդկաստան) և Թոռնիկե Շանիկիձեի (Վրաստան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Տիգրան Լ. Պետրոսյանը (8-րդ տուրում պարտություն կրեց), Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանն ունեն 5,5-ական, Գևորգ Հարությունյանը, Զավեն Անդրիասյանը, Տաթև Աբրահամյանը` 5-ական, Կարինա Համբարձումովան, Եվգենյա Դոլուխանովան, Սերգեյ Գրիգորյանցը` 4,5-ական միավոր:





































