ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Մոնթեսանո քաղաքում անհայտ անձը կրակահերթ է արձակել դատարանի դահլիճում։
Ըստ Associated Press-ի՝ վիրավորվել են տեղի դատավորն ու ոստիկանը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Ներկայումս տունը, որտեղ թաքնվում էր օրինազանցը, շրջապատված է նահանգի ոստիկանության կողմից։ Փակված են բոլոր մոտակա վարչական գրասենյակները։ Բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ փողոց:
Ըստ վերջին տվյալների՝ հանցագործին, որը փախուստի մեջ էր մոտ երկու ժամ, հաջողվել է ձերբակալել։
Հիշեցնենք, որ նման մի միջադեպ էլ տեղի էր ունեցել նախօրեին, երբ անհայտ անձը կրակ էր բացել ԱՄՆ հոգեբուժարաններից մեկում, ինչի հետևանքով զոհվել էին 2 և վիրավորվել 7 մարդ։
ԱՄՆ-ի հանրային վայրերում հրաձգությունների մասին պարբերաբար հաղորդվում է՝ սկսած 1995 թ.-ից։ Հրազեն ունենալու իրավունքը ամրագրված է ԱՄՆ Սահմանադրության մեջ։ Յուրաքանչյուր տարի Ամերիկայում վաճառվում է տարբեր տեսակի 5 մլն զենք։









































