Goal.com-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ռայան Գիգգսy «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրած խաղերի քանակով կրկնեց «Միլան»-ի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի սահմանած ռեկորդը:
Եվրոպայի Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում «Ատլետիկ Բիլբաո»-ի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ուելսցի ֆուտբոլիստն անցկացրել է իր 902-րդ հանդիպումը: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ն այդ խաղում պարտվեցին 2:3 հաշվով:
Նույնքան խաղ «Միլան»-ի կազմում անցկացրել է Պաոլո Մալդինին:
Ռայանն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 1991 թվականի մարտին: Ուելսցի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:






































