Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան Հայաստանը ներկայացնում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում:
Armcհess.am-ի փոխանցմամբ Տիգրան Լ. Պետրոսյանը և Տիգրան Ղարամյանը 7 տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք կես միավորով ետ են մնում առաջատարներից` հնդիկ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայից և Փարիմարյան Նեգիից:
Դավիթ Հարությունյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանն ունեն 5-ական, Զավեն Անդրիասյանը և Կարինա Համբարձումովան` 4.5-ական, Գևորգ Հարությունյանը, Տաթև Աբրահամյանը, Սերգեյ Գրիգորյանցը` 4-ական, Եվգենյա Դոլուխանովան` 3.5 միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:








































