NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Նյու-Ջերսի»-ի խաղացող Ջորդան Ֆարմարավը «Քլիփփերս»-ի հետ խաղում կատարեց հաղթական 3 միավորանոց նետում, որը հայտնվեց առաջին տեղում:
Խաղն ավարտվեց 101:100 հաշվով` «Նյու-Ջերսի»-ի հաղթանակով: Հիանալի խաղ անցկացրած Բլեյք Գրիֆֆինը ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող` վաստակելով 28 միավոր: Գրիֆֆինը կատարեց նաև 17 խլում:








































