Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների 2011 թվականի առաջին վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը շարունակում է ընթանալ 60-րդ հորիզոնականում: Անցյալ հրապարակման համեմատ, աղյուսակի առաջին տասնյակում մեկ փոփոխություն է գրանցվել. Խորվաթիայի հավաքականը 10-րդ հորիզոնականից տեղափոխվել է 9-րդ հորիզոնական: Առաջատարները կրկին Իսպանիայի, Հոլանդիայի և Գերմանիայի հավաքականներն են: Եվրո 2012-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռուսաստանի, Սլովակիայի և Անդորրայի հավաքականները նույնպես պահպանել են իրենց տեղերը և ընթանում են համապատասխանաբար 13-րդ, 20-րդ և 202-րդ հորիզոնականներում, Իռլանդիայի հավաքականը բարձրացել է 1 տեղով և այժմ 35-րդն է, նահանջել է միայն 81-րդ տեղը զբաղեցնող Մակեդոնիայի ընտրանին (-5):