Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9.55 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 390.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 389.25 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.92-ով և կազմել 389.79 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառել են 390-393 դրամով և գնել՝ 387-389 դրամով:









































