NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն 5 դրվագները: Առաջին տեղում հայտնվեց «Մայամի»-ի առաջատար Լեբրոն Ջեյմսի` «Նյու-Ջերսի»-ի հետ խաղում կատարած ֆանտաստիկ նետումը:
«Մայամի»-ն սեփական հարկի տակ 108:78 հաշվով պարտության մատնեց հյուրերին, իսկ Լեբրոնը ճանաչվեց հանդիպման ամենաարդյունավետ խաղացող` վաստակելով 21 միավոր:









































