Ինչպես հաղորդում է RIA-Novosti գործակալությունը, ԱՄՆ-ը իր քաղաքացիներին շարունակում է խորհուրդ տալ զերծ մնալ Սիրիա կատարելիք այցելություններից: Այս մասին ասվում է ամերիկյան պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը երկարացրել է իր քաղաքացիներին ուղղված հանձնարարությունը, համաձայն որի՝ կոչ է արվում խուսափել Սիրիա այցելություններ կատարելուց: Պետքարտուղարությունը զգուշացնում է բոլորին՝ նրանք, ովքեր կմնան այդ երկրում, հետագայում դժվարություններ կունենան սահմանը հատելիս, կամ դա անհնարին կլինի:
Փետրվարի 6-ից դեսպանատունը դադարեցրել է իր աշխատանքը Դամասկոսում, բոլոր դիվանագետները և նրանց ընտանիքի անդամները լքել են Սիրիան»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակում է փնտրել Սիրիայի տարածքում մնացած իր քաղաքացիներին: