ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ մերձավորարևելյան հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ արաբական երկրներն ու ԱՄՆ-ը զենք են մատակարարում սիրիացի ապստամբներին.
«Իրանն ունի փաստագրական տեղեկատվություն, որ տասնյակ հազարավոր միավոր զենք դեպի Սիրիա է ուղարկվում մի շարք արաբական երկրների և ԱՄՆ-ի օգնությամբ: Սիրիայում հուզումները մեկնարկել են սահմանամերձ քաղաքներում, ուր մատակարարվում է զենք և վարձկաններ:
Մենք ունենք ստույգ տեղեկատվություն ու փաստաթղթեր, որ ԱՄՆ-ի օգնությամբ տասնյակ հազարավոր միավոր զենք է փոխադրվում Սիրիայի տարածք: Արաբական մի շարք երկրներ նույնպես մասնակցում են դրան»:









































