Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ իր ուժերը չափեց «Ռոստով»-ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «ցուլեր»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Յուրան 11-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը:
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Պավել Գոլիշևը գրավեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:
Սլավոլյուբ Մուսլինի սաները 33-րդ տուրից հետո վաստակել են 45 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում:









































