Corriere dello Sport-ի հաղորդմամբ Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանը հնարավոր է մոտ ապագայում տեղափոխվի իտալական «Յուվենտուս»: Թուրինցիները սկզբում ցանկանում էին ձեռք բերել «Լիվերպուլ»-ի հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, սակայն պարբերականի տվյալներով, «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ջուզեպպե Մարոտտան իսպանացու տրանսֆերային արժեքը շատ թանկ է համարում, և այդ պատճառով ակումբն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է 31-ամյա ուրուգվայցու վրա, ում համար մադրիդյան ակումբը պահանջում է 15 մլն եվրո: