Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2010 թվականի լավագույն ազգային առաջնությունների վարկանիշները: Հայաստանի ազգային առաջնությունը 80-րդն է և զիջում է այնպիսի երկրների առաջնություններին ինչպիսիք են` Հոնդուրասի, Ինդոնեզիաի, Մալիի և Մալայզիայի առաջնությունները: Վրաստանի առաջնությունը 40-րդն է, Ադրբեջանինը` 86-րդը: Լավագույն երեք առաջնություններն են` իսպանական Լա լիգան, անգլիական Պրեմիեր լիգան և իտալական А սերիան: