Շվեդական IKEA կահույքի ընկերության հիմնադիր ղեկավար Ինգվար Կամպրադը Bloomberg գործակալության կողմից ճանաչվել է ամենահարուստ եվրոպացի:
Գործակալությունն իր գնահատականը տվել է՝ ելնելով ընկերությունների ֆինանսական գործունեության տարեկան զեկույցներից: Գործակալության տվյալներով՝ Կամպրադի կարողությունը գնահատվում է 40 մլրդ դոլար: Բացի այդ, նա աշխարհի 5-րդ ամենահարուստ մարդն է:
Կամպրադը հրաժարվել է այս կապակցությամբ որևէ մեկնաբանությունից:
«Ինգվար Կամպրադին փողերը չեն հետաքրքրում»,- ասել է Stichting INGKA Foundation հիմնադրամի մամուլի քարտուղար Պեր Հեգգենսը:
Stichting INGKA Foundation-ն հոլանդական հիմնադրամ է, որը հիմնադրվել է Կամպրադի կողմից: Հիմնադրամին է պատկանում INGKA Holding-ը, որն իր հերթին վերահսկում է ամբողջ աշխարհում IKEA խանութների 90%-ը:
Իր ակտիվների չափով Կամպրադի հիմնադրամը գերազանցում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հիմնադրամին:










































