Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում ընկած Այդըն նահանգի Չինե շրջանում աճել է սրտաձև կարտոֆիլ:
Տվյալ շրջանի կենցաղային տեխնիկայի խանութներից մեկի տնօրեն 29-ամյա Ֆիքրեթ Ույարը հայտնել է, որ ուրբաթ օրը ֆերմերներից մեկից գնել է կարտոֆիլ և բերել տուն, ուր և հայտնաբերել է սրտաձև այդ կարտոֆիլը:
Նա հավելել է, որ նախկինում բանջարեղենի տեսակների ու տարբեր մրգերի մեջ հանդիպել է սրտաձև տարբերակների, սակայն իրեն ապշեցրել է, որ կարտոֆիլը նույնպես կարող է այդչափ նման լինել սրտին. «Ես կարծում եմ, որ սա մայր բնությունից մարդկությանն ուղղված սիրո ուղերձ է»: