Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Առաջիկա կեղծ ընտրություններին մասնակցելու և չմասնակցելու հարցն անիմաստ է. Սարդարապատ

Քիչ առաջ Հայաստանի քաղաքագետների միությունում սկսվեց քննարկում՝ POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների ու քաղաքական կանխատեսումների ակումբի և հակահամակարգային ընդդիմության` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամների մասնակցությամբ:

Այս քննարկումը Քաղաքագետների միությունում 6-րդն է, որի ընթացքում պետք է ներկայացվեն «Սարդարապատ» շարժման՝ այլընտրանքային իշխանություն ձևավորելու և գալիք ընտրություններին չմասնակցելու հորդորների հիմքերը:

«Մենք գիտենք, որ հակահամակարգային ընդդիմությունը մեծ հույսեր չի տածում ընտրությունների նկատմամբ: Սակայն կեղծիքներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը ակտիվ մասնակցությունն է ընտրություններին: Հակահամակարգային ընդդիմությունը հիմքեր ունի կասկածելու գալիք ընտրությունների արդարությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ինստիտուցիոնալ ընդդիմություն է, իսկ «Սարդարապատ»-ը այն մարդկանցով է ներկայացված, ովքեր երբևէ չեն եղել իշխանության մեջ, այդ իսկ պատճառով նրանց դիրքորոշումը տրամաբանական է. նրանք տարիների ընթացքում քննադատաբար են վերաբերվել վարչակազմին»,- ներկայացրեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հանդես եկավ հարցադրմամբ. «Արդյոք այն, ինչը կոչվում է ընտրություն, կբացի՞ հեռանկար մեր երկրի առջև: Եթե դիտարկենք վերջին 15 տարվա ընտրությունները, ապա ասել, որ նոր ընտրությունները հեռանկարներ կբացեն երկրի առջև՝ առնվազն անիմաստ է: Չկա այդպիսի հեռանկար: Բոլոր հեռանկարները գնալով նեղանում են, և ավելի են գծագրվում մեր երկրի քաղաքական և տնտեսական վտանգները. մեր երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է մտնում, մեր ազգային նավը դեգերում է առանց որևէ նպատակի: Երկիրը չգիտի, թե ուր է գնում, այդ պատճառով պետք է հայաստանակենտրոն հայացք ունենանք: Առաջիկա կեղծ ընտրություններին մասնակցելու և չմասնակցելու հարցն անիմաստ է»: Ըստ նրա՝ ճանապարհը այլընտրանքային իշխանության սաղմերի ձևավորումն է, այլընտրանքային հարթակ՝ ընդդիմության ձևավորման համար:

«Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ քաղաքագիտական դասական լուծումներ գտնել մերօրյա ճահճում և խոսել ընտրությունների մասին մի երկրում, որտեղ քաղաքական դաշտը կայացած չէ՝ անիմաստ է:

«Համարում ենք, որ բանալին հայաստանակենտրոն քաղաքականության մեջ է: Եթե չկարողանանք ստեղծել այդպիսի պետություն, մենք ենթակա ենք սնանկացման և լուծարման: Ուզում եմ ասել, որ ժամանակն է որակական, արժեքային և տարիքային սերնդափոխության: Ո՞վ է խանգարում մեզ, ապօրինի իշխանությանը զուգահեռ, ձևավորել օրինական իշխանություն»,- ասաց Ժ. Սեֆիլյանը՝ հավելելով, որ այսօրվա քաղաքական դաշտը և ընդդիմադիր կոչեցյալ ուժերը ենթարկվում են մի մարդու, որի անունն է Սերժ Սարգսյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում