Իսլանդիայի նախկին վարչապետ Հեյր Հորդեն այսօր կներկայանա դատարան: Հորդեն մեղադրվում է պետության անփույթ կառավարման մեջ, ինչը դարձել է երկրում 2008 թ. ֆինանսական ճգնաժամի պատճառ:
Իսլանդիայի բանկային համակարգի փլուզումը հանգեցրել է երկրի տնտեսության փաստացի անկմանը:
Ըստ Իսլանդիայի խորհրդարանի հատուկ կոմիտեի տվյալների՝ Հորդեն դեռ 2008 թ. գարնանը տեղյակ է եղել երկրին սպառնացող ֆինանսական ճգնաժամի մասին, սակայն այդ մասին տեղյակ չի պահել կառավարության մյուս անդամներին և համապատասխան մարմինների ղեկավարներին:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակցը՝ սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը նմանատիպ մեղադրանքով կանգնում է դատարանի առաջ:









































