NBA-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Մայամի»-ի աստղ Լեբրոն Ջեյմսն ու «Օքլահոմա»-ի առաջատար Քևին Դյուրանթը ճանաչվել են Լիգայի փետրվար ամսվա լավագույն բասկետբոլիստներ` համապատասխանաբար Արևելյան ու Արևմտյան գոտիներում:
Փետրվարին Ջեյմսը մասնակցել է իր թիմի բոլոր 13 հանդիպումներին` օգնելով հաղթանակ տանել 11 խաղերում: Հարձակվողը 1 խաղում միջինը վաստակեց 24.6 միավոր և կատարեց 6.5 արդյունավետ փոխանցում: Փետրվարի 3-ին «Ֆիլադելֆիա»-ի հետ կայացած մրցավեճից հետո Լեբրոնն իր մարզական կարիերայում վաստակած միավորների թվով հատեց 18.000-ի սահմանը:
Դյուրանթը փետրվարին 1 խաղում միջինը վաստակեց 29.1 միավոր: «Օքլահոմա»-ն 15 խաղերից հաղթանակ է տոնել 12-ում:








































