Այսօր` մարտի 3-ին, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում WBA, WBO, IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն իր ուժերը կչափի Ժան-Մարկ Մորմեկի հետ:
Այն կլինի ուկրաինացի բռնցքամարտիկի 60-րդ հանդիպումը պրոֆեսիոնալ ռինգում: Նշենք, որ Կլիչկոն կարող է 50-րդ անգամ իր մասնակցությամբ մենամարտն ավարտել նոկաուտով և 20-րդ անգամ պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:









































