La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպպին կարող է գլխավորել «Հուանգժու»-ն: Չինական ակումբի ղեկավարները 63-ամյա մասնագետին առաջարկել են 10 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Լիպպին ավելի վաղ մերժել էր Հռոմի «Լացիո»-ի առաջարկն ու հայտարարել, որ ինքը կմարզի միայն ազգային հավաքական: Իտալացու գործակալը հերքում է Չինաստանի գործող չեմպիոնի ղեկավարության` իր հաճախորդին պաշտոնական առաջարկ անելու մասին տարածված տեղեկությունները:
Մարչելոյի վերջին աշխատավայրը եղել է Իտալիայի ազգային հավաքականը, որը նա լքեց 2010 թվականին:







































