Ամստերդամի «Այաքս»-ի 20-ամյա աստղ Քրիստիան Էրիքսենի գործակալ Մարտին Սհոթսը մեկնաբանել է «Ռոմա»-ի` իր հաճախորդի տրանսֆերով հետաքրքրված լինելու փաստը.
««Ռոմա»-ի ներկայացուցիչները հետաքրքրվում են Էրիքսենի ծառայություններով և պաշտոնական առաջարկ են արել: «Ջալոռոսիներ»-ի` Լուիս Էնրիկեի գլխավորությամբ կյանքի կոչվող նախագիծը մեզ շատ է հետաքրքրել, սակայն Քրիստիանը գործող պայմանագիր ունի «Այաքս»-ի հետ, որի ժամկետը լրանում է միայն 2014 թվականին: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել»,- գործակալին մեջբերում է Gazetta dello sport-ը:
Հիշեցնենք, որ դանիացուն ցանկանում էր իր կազմ հրավիրել անգլիական Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն հոլանդական ակումբը մերժեց «կարմիր սատանաներ»-ի առաջարկը:






































