NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Մայամի»-ի աստեղ Լեբրոն Ջեյմսի` Դուեյն Ուեյդի փոխանցումից հետո կատարած դանկը: Ջեյմսն աչքի ընկավ «Փորթլենդ»-ի հետ խաղում:
«Մայամի»-ն հյուրընկալվելիս 93:107 հաշվով հաղթանակ տարավ: Լեբրոն Ջեյմսն ու Դուեյն Ուեյդը վաստակեցին համապատասխանաբար 38 և 33 միավոր: Ջեյմսը կատարեց նաև 11 խլում և 6 արդյունավետ փոխանցում:







































