Երևանի «Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը Կիպրոսում ավարտեց ուսումնամարզական հավաքը: Հավաքի վերջին օրը «Բանանց»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց Կիպրոսի բարձրագույն խումբը ներկայացնող «Անագենիսիս» թիմի հետ: Հանդես գալով ոչ մարտական կազմով` Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչը յուրաքանչյուր խաղակեսում մեկ գնդակ բաց թողնեց և պարտվեց 0:2 հաշվով:
Հավելենք, որ Երևան վերադառնալուց 5 օր անց «Բանանց»-ը նորից մեկնելու է Կիպրոս` մրցաշրջանի մեկնարկից առաջ վերջին հավաքն անցկացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Կիպրոսում կայացած նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ թիմը 1:2 հաշվով զիջեց Ռուսաստանի ազգային լիգայի առաջատարներից մեկին` Սարանսկի «Մորդովիա»-ին:







































