Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ԵՄ ԱԳ նախարարների հայտարարությանը պաշտոնական արձագանք պետք է լինի ԼՂՀ իշխանություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

– Օրերս ԵՄ արտաքին գործերի խորհուրդը ընդունեց Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին վերաբերող հատուկ փաստաթուղթ, որում նաև անդրադարձ կա ղարաբաղյան խնդրին: Դրանում ասվում է, որ ԵՄ-ն ցանկանում է իր ներկայացուցիչների համար ստանալ ԼՂ և հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն: Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի այս ուշադրության դրսևորումը ԼՂ հակամարտության կարգավորմանը:

– Սա շատ կարևոր և սկզբունքային հայտարարություն է: Կարծում եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵՄ չթուլացող հետաքրքրությունը վկայում է, որ հակամարտության կողմերի նկատմամբ հորդորները, կողմերի հետ ամենօրյա աշխատանքը նույնիսկ այս նախընտրական և ընտրական փուլերում չի դադարելու և շարունակվելու է:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու կոնկրետ հանգամանքի վրա: Հայկական կողմը վերջին տարիներին անընդհատ փնտրում է նոր հնարավորություններ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ-ի ուշադրությունը ԼՂ-ն որպես բանակցային կողմ դարձնելու հանգամանքի վրա: Սա հանդիպում է Ադրբեջանի ավանդական դիմադրությանը, որը չի ցանկանում այս հակամարտությունը ներկայացնել որպես ադրբեջանական պետության և ինքնորոշված ԼՂՀ պետության մեջ հակամարտություն, այլ փորձում է ներկայացնել որպես հայկական ագրեսիայի արդյունքում ձևավորված մի վիճակ, երբ Ադրբեջանի գործընկերը, զրուցակիցը Հայաստանն է, որովհետև այդպես նրա խղճին և քաղաքական կամքին ավելի հեշտ է: Եթե ԵՄ դիվանագետները նկատի ունեն, որ այս հայտարարությունից բխելու է, որ եվրոպացի պաշտոնյաները ԼՂՀ են գալու և դրանից հետո չեն ստանալու Ադրբեջանի կողմից պերսոնա նոն-գրատայի կարգավիճակ, ապա սա միանշանակ դրական է: Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ տարի ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում ես առաջին անգամ առաջարկություն եմ արել` հաշվի առնելով հակամարտության կարգավորման զարգացումը և բազմաթիվ հարցերում երկու երկրների նախագահների միջև փոքր, բայց կարևոր սկզբունքային առաջխաղացումների առկայությունը, Ստեփանակերտում բացել ԵԱՀԿ գրասենյակ, որպեսզի ԵԱՀԿ-ն տեղում հնարավորություն ունենա հակամարտության գծի նկատմամբ մոտիկից վերահսկողություն իրականացնել, ինչպես նաև տեղյակ լինել բուն ԼՂ-ում ընթացող դեմոգրաֆիական, դեմոկրատական, բնապահպանական, միջսահմանային բոլոր պրոբլեմներին, որոնք այսօր ԵԱՀԿ-ի օրակարգում գլխավոր են: Այս իմաստով ԵՄ պաշտոնյաների` ԼՂ անարգել մուտք տալու որոշումը ստեղծում է մի վիճակ, որ եթե Ադրբեջանը դրան համաձայնի, ապա կհեշտանա բուն Ստեփանակերտում ԵԱՀԿ գրասենյակ բացելու հանգամանքը, որովհետև մինչև այս պահը ԵԱՀԿ մշտական կոմիտեում և նախարարների խորհրդում Ադրբեջանը այս առաջարկին դեմ է, որովհետև չի ուզում ԼՂ-ի հետ ուղղակի բանակցել:

Բայց մի հանգամանք կա, որի վրա պետք է ուշադրություն դարձնել` շատ կարևոր է, որ ԵՄ ԱԳ նախարարների հայտարարությունը պաշտոնական արձագանք ստանա ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտի, դիվանագետների կողմից, այլև ԼՂՀ իշխանությունների կողմից, որովհետև անարգել մուտք գործելու հնարավորությունը կարող է մեկնաբանվել այնպես, որ ադրբեջանցի պաշտոնյաները կասեն` թող ԵՄ պաշտոնյաները Ադրբեջանից մուտք գործեն ԼՂ` հատելով շփման գիծը: Այստեղ ես մի դիտարկում ունեմ` մեկ շաբաթ առաջ ես տեսել եմ Ստեփանակերտի նոր օդանավակայանը, այն պատրաստ է ընդունել օդանավեր, և եթե ԵՄ ԱԳ նախարարների հայտարարությունը նշանակում է, որ Ստեփանակերտի օդանավակայան մուտք կսկսեն գործել ինքնաթիռներ, ինչո՞ւ չէ, նաև Բաքվից, ապա սա նույնպես դրական հանգամանք է, որովհետև հնարավորություն է տալու գործարկելու այդ կարևորագույն տրանսպորտային հանգույցը: Սակայն եթե Ադրբեջանը շարունակի զանազան նախապայմանների, մտացածին հանգամանքների միջոցով սելեկտիվ մոտեցում ցուցաբերել այս պրոբլեմին և հայտարարի` համաձայն ենք այս ճանապարհով, բայց ոչ այն ճանապարհով և այլն, ապա սա կնշանակի, որ Ադրբեջանը, հակառակ Սոչիում երկու նախագահների ձեռք բերած համաձայնության և ՌԴ նախագահի մասնակցությամբ ստորագրած հռչակագրի` փորձում է բանակցությունները հետ բերել և հարուցել նոր խոչընդոտներ: Ի՞նչ է սա նշանակում… Եթե ԵՄ պաշտոնյաները գործի բերմամբ գալու են ԼՂՀ, ունենան դրա իրական հնարավորությունը հարյուր տոկոսով անարգել` Երևանից, Մոսկվայից, Թբիլիսիից, Բաքվից, ապա վաղ թե ուշ սա նշանակելու է, որ Ադրբեջանը ունենալու է շփում ԼՂ-ի հետ: Բայց այստեղ մի գայթակղություն կա, այն է` Ադրբեջանը կարող է ունենալ այդ կոնտակտը, նաև փախստականներին աստիճանաբար վերադարձնելու հնարավորությունը ունենա՝ նախքան ԼՂ-ն որպես բանակցությունների կողմ և իրավական սուբյեկտ ճանաչելը: Այս խաղը Ադրբեջանը փորձում է տանել և տանում էր Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում մի քանի օր առաջ` փորձելով հերթական անգամ ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես ԼՂ-ի հայ և ադրբեջանցի բնակչության միջև հակամարտություն: Բայց այդ կապակցությամբ արժե հիշեցնել, որ 1988թ. հունվար-փետրվար ամիսներին ԼՂ-ի գյուղական, քաղաքային և մարզային խորհուրդների` ԼՂ-ի արդար պահանջը պաշտպանելու նիստերին ներկա են եղել ոչ միայն հայ, այլև ադրբեջանցի պատգամավորներ, որոնցից մի մասը կողմ է քվեարկել:

Եվ վերջին հանգամանքը` ԼՂՀ օրինական իշխանությունները իրավունք ունեն բանակցային այս փուլում մասնակցելու բանակցային գործընթացին ե՛ւ ուղղակիորեն, ե՛ւ անուղղակիորեն: Ուղղակիորեն ասելով՝ նկատի ունեմ, որ վաղ թե ուշ գալու է մի պահ, երբ առանց ԼՂ ներկայացուցիչների ուղղակի հնարավոր չի լինելու ձևակերպել այն դրույթները, որոնք ընկնելու են խաղաղության համաձայնագրի հիմքում: Անուղղակի ասելով` նկատի ունեմ, որ նույնիսկ այն դեպքում Ադրբեջանը շարունակում է առարկել ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությանը ԵԱՀԿ կամ որևէ այլ ֆորմատում, մինչդեռ Սոչիի համաձայնագրից բխում է, որ նրանք պետք է ունենան այդ հնարավորությունը ժողովրդական դիվանագիտության մակարդակով, ՀԿ-ների մակարդակով, խորհրդարանական դիվանագիտության մակարդակով: Որքան շուտ նրանք ընդգրկվեն խաղաղության փնտրտուքի ընդհանուր գործի մեջ, այնքան մենք լուծմանը մոտենալու ենք: Ես կարծում եմ, որ ժամանակին մենք շտապեցինք և բավական խորությամբ չարձագանքեցինք Սոչիի հանդիպման նշանակությանը: Այդ բանակցություններում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ստացան մի փաստաթուղթ, որտեղ զուգորդվում էին այն երկու սկզբունքները, որոնք մենք և ադրբեջանցիները պաշտպանում էինք Կազանում, այսինքն` հիմնարար սկզբունքները համադրվեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը սկսելու սկզբունքի հետ:

– Բայց հենց դա է պնդում պաշտոնական Բաքուն` թողնենք սկզբունքները, անցնենք խաղաղության համաձայնագրին… Ինչո՞վ կարող է դա ձեռնտու լինել հայկական կողմին:

– Սա նշանակում է մեզ հնարավորություն է տալիս մի կողմից Ադրբեջանին ասել` այո, դուք էլ եք ճիշտ, բայց մյուս կողմից ասել` առանց մեր ասածի չի լինի, և ընդունեցինք, որ այս երկու բանակցությունները պետք է շարունակվեն այս երկու գործողությունները իրար հետ համադրելու ճանապարհով: Հիմա դրանցից մեկի ուրացումը հավասար է Սոչիի համաձայնությունները հետ տանելուն: Ես կարծում եմ, որ մեր հաջողությունը միջազգային ասպարեզում հենց այն է, որ ԵԱՀԿ-ում ամբողջական ըմբռնում կա Հայաստանի դիրքորոշման նկատմամբ` մեր դիրքորոշումը չի քննադատվում, չի ջախջախվում, մեր մտադրությունների անկեղծությունը կասկածի տակ չի առնվում: Սա ամենամեծ նվաճումն է, որ մենք ունենք կարգավորման գործընթացում, իսկ Ադրբեջանը ստիպված է անընդհատ շահարկել ԵԱՀԿ ՄԽ-ի այսպես կոչված` «անարդյունավետության» հարցը և անընդհատ փնտրել այլընտրանքային լուծումներ:

– Ադրբեջանը միջազգային հեղինակավոր այլ կառույցներում, խորհրդարաններում ադրբեջանամետ օրինագծերի, հայտարարությունների մշակման գործին է լծվում, պարոն Սաֆարյան: Վերջին թարմ օրինակը` Գերմանիայի Բունդեսթագի Քրիստոնյա-դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալիստների դաշինքի ներկայացուցիչները նման փաստաթղթի վրա են աշխատում:

– Այդ փաստաթուղթը որևէ եզր չունի ԵԱՀԿ ՄԽ-ի 19 տարվա փաստաթղթերի հետ, որովհետև փորձում են հակամարտությունը ներկայացնել որպես ազգամիջյան հակամարտություն հայերի և ադրբեջանցիների միջև: Օրինակ, Վիեննայում ես ադրբեջանցիներին հարցրի` ինչո՞ւ եք ուզում բանակցությունները և քննարկման նյութը հետ տանել նախքան 1992թ. մարտի 24-ը, երբ ձևավորվեց ԵԱՀԿ ՄԽ-ի մանդատը, եթե ձեզ համար ձեր նախագահի դրած ստորագրությունը իրական ուժեղ փաստաթուղթ է… Դրան պատասխան չի եղել: Այս փաստաթուղթը միանշանակ ադրբեջանական լոբբինգի արդյունք է, ես գիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ գնացել են, Բեռլինում աշխատել են քրիստոնյա դեմոկրատների հետ: Ես կարծում եմ՝ լավ կլինի, որ մեր ԱԺ-ն հայ-գերմանական բարեկամության խմբի հիման վրա ստեղծված մի գործուն պատվիրակություն ուղարկի Բունդեսթագ` այնտեղ լիարժեք բացատրություն տալու նպատակով: Միայն դեսպանության և պաշտոնական դիվանագիտության ջանքերը բավարար չեն: Ես համոզված եմ, որ մեր դիվանագետների կողքին և նրանցից առաջ Բունդեսթագում պետք է հայտնվեն մեր պատգամավորները և կարողանան պատգամ փոխանցել գերմանացիներին` ավելի չեզոք վերաբերվելու հակամարտության բոլոր կողմերին, լսել բոլորի փաստարկները, ապա դրա հիման վրա մշակել մոտեցումներ:

– Ադրբեջանը Թուրքիայի հետ շահարկում է վերջերս ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հարցը: ԵՄ ԱԳ նախարարների փաստաթուղթը կարո՞ղ է նաև նպաստել նրանց այս ձգտումների էլ ավելի թեժացմանը:

– Նշեմ, որ ԵՄ կողմից կար հետաքրքրություն դեռևս սրանից երեք տարի առաջ, որ ԵԱՀԿ ՄԽ-ում ներկայացված լինի ոչ թե Ֆրանսիայի դեսպանը, այլ ԵՄ ներկայացուցիչը: Ես այս առիթով դատողություններ չեմ անի, որովհետև սրա մեջ ոչ դրական, ոչ բացասական բան չեմ ուզում տեսնել: Ֆրանսիան ունի փորձառություն, գիտի Հայաստանն ու Ադրբեջանը, Հայաստանի և Ադրբեջանի համար հավասարապես մոտ գործընկեր է, և մենք կարող ենք միշտ ապահովել նրա անաչառությանն ու սկզբունքայնությանը: ԵՄ-ն պետք է դրա համար դրսևորի բավարար գործունեություն Հայաստանում և Ադրբեջանում, որ փարատված լինեն կողմերի կասկածները, որ նա կարող է ունենալ միակողմանի մոտեցում:

– Պարոն Սաֆարյան, ԵՄ ԱԳ նախարարների նույն փաստաթղթում նաև առաջարկ կա` մշակել ԼՂ-ում խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք ԵՄ հետագա ներգրավվածության հիմք են դառնալու… Կարգավորման այնպիսի փուլո՞ւմ ենք, որ ԵՄ-ն այսպիսի շտապողականություն է դրսևորում:

– Ասեմ, որ ԵԱՀԿ շրջանակներում բազմաթիվ պատվիրակությունների հետ շփումներից եկել եմ այն եզրակացության, որ ԵԱՀԿ շրջանակներում գործուն աշխատանքային քննարկումներ են ընթանում կարգավորման վերջնական մոդելի և հետճգանաժամային կարգավորման ընդհանուր իրավիճակի շուրջ: Մարդիկ ուզում են հասկանալ` ի՞նչ է լինելու, եթե ջանքերը, որոնք այս պահին գործադրում են ԵԱՀԿ ՄԽ-ն` ունենան հաջողություն: Այս քննարկումները ընթանում են, և կարծում եմ, որ ԵՄ ԱԳ նախարարների մտահոգությունը՝ կապված հետկոնֆլիկտային կարգավորման հետ, արտահայտում է այս քննարկումների եվրոպական տեսլականը: Դրանում որևէ անհանգստացնող բան չեմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում