Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

ՀՀԿ-ն որոշ պատեհապաշտներով է համալրվել, բայց անպայման կմաքրվի նրանցից. Լեռնիկ Ալեքսանյան

«Արտակարգ իրավիճակի» մասին օրինագիծը հատուկ է բերվել ասպարեզ, որպեսզի վաղը-մյուս օրը մայրաքաղաք զորք մտցնելիս իշխանություններն ասեն` իրենց գործողություններն օրինական են, և զինվորական հեղաշրջում չի իրականացվում: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

«Այս օրենքն ամենաշատը Սերժ Սարգսյանին է պետք. նա գիտի` վաղն ինչ վատ է լինելու»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ այս օրինագիծը միայն ցուցարարների դեմ չէ, այլ ընդհանրապես լարված իրավիճակներում կարգուկանոն սահմանելու համար:

«Ուղղակի պետք է, որ մարդիկ վստահեն իշխանություններին, այդ դեպքում ամեն ինչ ավելի լավ կլինի: Միաժամանակ, եթե կա քիչ թե շատ վստահելի ուժ, դա ՀՀԿ-ն է»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի հարցին` առարկայական ի՞նչ հիմքեր կան պնդելու, որ առաջիկա ԱԺ ընտրություններն առավել թափանցիկ ու արդար են անցկացվելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.

«Եթե մի բանում հավատացած չեմ, չեմ բարձրաձայնում: Իսկ հիմա հավատում եմ և տեսնում եմ, որ ՀՀ նախագահը փոփոխությունների գնալու կամք ունի: Դա իմիտացիա չէ, նա ուզում է փոխել իրավիճակը, և ես չեմ տեսնում ավելի լավին, փորձառուին, ով կարող է նման քայլ անել: Կամքի ուժ է պետք` խնդիրները հատիկ-հատիկ լուծելու համար, իսկ նախագահի կողքին կա մի կայուն ուժ` ՀՀԿ-ն, որը օգնում է նրան:

Ճիշտ է, հնարավոր է, որ այսօր ՀՀԿ-ն որոշ պատեհապաշտներով է համալրվել, բայց անպայման կմաքրվի նրանցից»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում