ԱՄՆ պաշտոնյաներն այսօր ասել են, որ իրենք չեն հավատում, որ Կահիրեում ձերբակալված մարդն «Ալ-Կաիդա»–ի ղեկավարն է, ով ԱՄՆ-ի հետախուզությունների դաշնային բյուրոյում համարվում է ամենափնտրվող ահաբեկիչներից մեկը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամերիկացի պաշոնյաները կարծում են, որ տղամարդուն ուղղակի շփոթել են Սեյֆ Ալ-Ադել անունով մարդու հետ, ով «Ալ-Կաիդա»–ի ժամանակավոր առաջնորդն է համարվում:
Եգիպտոսի անվտանգության և օդանավակայանի պաշտոնյաներն ասել են, որ Մուհամեդ Իբրահիմ Մաքավիին ձերբակալել են, երբ նա Պակիստանից ժամանել է Կահիրե:
ԱՄՆ հետախուզությունների դաշնային բյուրոյում Սեյֆ Ալ-Ադելը համարվում է 10 ամնեափնտրվող մարդկանցից մեկը: Մաքավին, սակայն, ասում է, որ ինքը 1989 թվականից ի վեր ոչ մի կապ չունի ահաբեկչական խմբի հետ: Նա ասել է, որ Եգիպտոս է ժամանել փաստաթղթերով, որոնք իրեն են տրվել Իսլամաբադում Եգիպտոսի դեսապանատան կողմից:










































