Կազմվել է այն քաղաքների ցանկը, որտեղ ապրում են ամենագրավիչ տղամարդիկ: Տասը կետից բաղկացած ցանկը կազմել է զբոսաշրջության նորությունների վրա մասնագիտացած Travelers Digest պորտալը:
Առաջին տեղը զբաղեցրել են Շվեդիայի մայրաքաղաքում` Ստոկհոլմում, ապրող տղամարդիկ: Ցուցակի հեղինակները պնդում են, որ շվեդներին սխալմամբ են համարում սառը և միայնությունը գերադասող: Իրականում նրանք շատ լավ են իրենց դրսևորում հասարակության մեջ և գիտեն, թե ինչպես հոգ տանել կանանց մասին:
Բացի այդ, ստոկհոլմցիները շատ լավ են հասկանում նորաձևությունից, խոհարարությունից, առողջապահությունից և արվեստից:
Travelers Digest վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել են նյույորքցի տղամարդիկ, իսկ երրորդ հորիզոնականում են ամստերդամցիները:
Տուրիստական պորտալի թոփ 10` ամենահմայիչ տղամարդկանց ցուցակն ունի հետևյալ տեսքը`
1. Ստոկհոլմ, Շվեդիա
2. Նյու Յորք, ԱՄՆ
3. Ամստերդամ, Հոլանդիա
4. Լիսաբոն, Պորտուգալիա
5. Բուենոս Այրես, Արգենտինա
6. Սիդնեյ, Ավստրալիա
7. Մադրիդ, Իսպանիա
8. Բեռլին, Գերմանիա
9. Միլան, Իտալիա
10. Թել-Ավիվ, Իսրայել
Թոփ 10-ի 6-րդ հորիզոնականում տեղ էր գտել Մոսկվան: Առաջին հորիզոնականում էր Կիևը: