Մայքլ Սաքսիին (Michael Sucsy), որը հայտնի է հատկապես «Երդումը» ֆիլմում իր ռեժիսորական աշխատանքով, առաջարկել են դառնալ The Beach Boys խմբի երգերի հիման վրա նկարահանվող ֆիլմ մյուզիքլի ռեժիսորը. հայտնում է Variety-ը:
Այն մասին, որ 20th Century Fox ընկերությունը իրավունք է ստացել The Beach Boys-ի ստեղծագործությունները օգտագործել՝ որպես հիմք մյուզիքլի համար, հայտարարվել էր դեռ 2010 թ. աշնանը: Նաև հայտարարվել էր, որ ֆիլմը մի յուրօրինակ պատմություն է լինելու, այլ ոչ թե պարզապես խմբի կենսագրությունը:
Ֆիլմի սցենարը գրելու է Սյուզաննա Գրանթը, որը հայտնի է «Պակախոնտաս», «Մենակատար», «Էրին Բրոկովիչ» և այլ ֆիլմերով:
The Beach Boys խումբը կազմավորվել է 1961 թ. Կալիֆոռնիայում: Իր կարիերայի ընթացքում խումբը ձայնագրել է 30 ալբոմ:
2012 թ. The Beach Boys նախատեսում է լայնածավալ համերգային շրջագայություն` նվիրված խմբի 50- ամյակին։