Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Խաղը կայացավ Շվեյցարիայի Սանկտ-Գալլեն քաղաքում: Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալ»-ի ձախ պաշտպան Մարսելոն, իսկ 9 րոպե անց Վեդադ Իբիշևիչը խփեց պատասխան գնդակը: Թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում: Թվում էր` հանդիպումը կավարտվի ոչ-ոքի, սակայն ավելացված ժամանակում Սաշա Պապաչը գրավեց սեփական դարպասը: Այսպիսով`
Բրազիլիա – Բոսնիա և Հերցեգովինա` 2:1
1:0 Մարսելո (4′), 1:1 Վեդադ Իբիշևիչ (13′), 2:1 Սաշա Պապաչ (90+1′)









































