Պակիստանի հյուսիսում՝ Կոխիստան շրջանում, զինյալները կրակ են բացել ուղևորատար ավտոբուսի վրա, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
«Ավտոբուսում բոլորը եղել են շիաներ, և նրանք կարծես թե դարձել են զինված սուննիական խմբավորումների զոհը»,- հայտնել է Կոխիստանի ոստիկանության պետը:
Պակիստանում մեծամասնություն են կազմում սուննի մուսուլմանները, շիաները կազմում են երկրի 180 միլիոնանոց բնակչության 15%-ը: