Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերրերը, եզրափակիչ մրցավեճում 4:6, 6:3, 6:2 հաշվով պարտության մատնելով իր հայրենակից Նիկոլաս Ալմագրոյին, դարձավ Բուենոս-Այրեսի մրցաշարի հաղթող: 1 ժամ 54 րոպե տևած հանդիպման ընթացքում Ֆերրերը կատարեց 5 էյս և 3 բրեյք: Այդ մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Նշենք որ Ֆերրերի և Ալմագրոյի միջև կայացած անհատական հանդիպումների հաշիվը դարձավ 9:0:
Դավիդի մարզական կարիերայում այդ տիտղոսը 13-րդն էր, իսկ ընթացիկ մրցաշրջանում` 2-րդը:
Ակապուլկոյի մրցաշարում (մրցանակային ֆոնդը կազմում է 1.115.000 ԱՄՆ դոլար) Ֆերրերի առաջին հակառակորդը կլինի Մեքսիկայի ներկայացուցիչ Սանտիագո Գոնսալեսը:








































