Armchess-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը, Սերգեյ Գրիգորյանցը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Կարինա Համբարձումովան եւ Տաթև Աբրահամյանը ս.թ. մարտի 3-10-ը կմասնակցեն Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվելիք խոշոր օփենին:
Գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը մասնակցում են Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող օփենին և երեք տուրից հետո վաստակել են 3-ական միավոր ու գտնվում են մրցաշարային աղյուսակի առաջին երեք հորիզոնականներում:
Նույնպիսի արդյունք ունեն նաև 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնող գրոսմայստերներ Ֆիերը (Բրազիլիա) և Բարսովը (Ուզբեկստան): Մրցաշարին մասնակցում է 59 շախմատիստ: