Reuters-ի տեղեկացմամբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուելսցի վետերան Ռայան Գիգգսի համար Անգլիայի ընթացիկ առաջնության 26-րդ տուրում կայացած «Նորվիչ»-ի հետ խաղն (1:2) 900-րդն էր իր ներկայիս թիմի կազմում։
38-ամյա Գիգգսը «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է գալիս 1991 թվականից և 12 անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, 3 անգամ՝ Անգլիայի Լիգայի գավաթը, 2 անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանն անցկացրել է 18 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ։ Գիգգսի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ լրանում է 2013 թվականի հունիսին։
Նշենք, որ «Նորվիչ»-ի հետ արտագնա խաղում Ռայանն ավելացված ժամանակում խփեց իր թիմի հաղթական գնդակը։ Կիսապաշտպանն Անգլիայի գործող չեմպիոնի կազմում դարձել է 162 գոլի հեղինակ։





































