РИА Новости-ի փոխանցմամբ՝ G-20-ի որոշ երկրներ պլանավորել են զգալիորեն նվազեցնել իրանական նավթի ներկրումը: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Տիմոտի Գայտները:
Ըստ Գայտների՝ այդ գործողություններն ուղղված են Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացմանը, որոնք պետք է խանգարեն նրա միջուկային ծրագրի իրագործմանը:
Նա հավելել է, որ G-20-ի այդ երկրները կարող են իրանական նավթի ներկրման նվազեցումը փոխհատուցել այլընտրանքային մատակարարումների հաշվին:
Հիշեցնենք, որ Թուրքիան նույնպես մտնում է G-20-ի մեջ, սակայն նա հայտարարել է, որ ինքը շարունակելու է նավթ ներկրել Իրանից, և որ իր համար պարտադիր չեն ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ընդունած նմանատիպ որոշումները:









































