Հոլիվուդի վերնախավը «Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո կվայելի հիանալի ընթրիք, ապխտած սաղմոն և 3D աղանդեր:
The Washington Post-ը գրում է, որ մրցանակաբաշխությունից հետո կազմակերպված հավաքույթի հյուրերին ընթրիքի համար կմատուցվի այնպիսի սնունդ, որը նրանք կարող էին ուտել մանուկ ժամանակ, և բոլորը կգտնեն իրենց ճաշակին հարմար սնունդ: Ամերիկացիները, օրինակ, կարող են վայելել մատուցվող պիցցան:
Գլխավոր խոհարարն ասել է, որ պաշտոնական ընթրիք չի լինելու: Մարդիկ կարող են զվարճանալ, քանի որ հնարավորություն կունենան նստել իրենց ընկերների հետ և ոչ`այն մարդկանց, որոնց հետ նույնիսկ չեն ցանկանում խոսել:
Ընթրիքից հետո հյուրերը կկարողանան 30 տարբեր տեսակի անուշեղեն վայելել, որոնց մեջ կլինեն ոսկու փոշով պատված շոկոլադե «Օսկարները» և շոլոլադե սալիկ, որին, եթե նայես 3D ակնոցի միջոցով, կթվա, որ այն հանկարծակի է հայտնվում ափսեիդ մեջ:










































