kommersant.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նախընտրական քարոզարշավի սկսվելուց մեկ շաբաթ անց հաղթում է գլխավոր մրցակից Ֆրանսուա Օլլանդին: Սակայն, ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզիի համար կանխատեսումներն առաջվա պես անբարենպաստ են:
Մի քանի ֆրանսիական ԶԼՄ-ների պատվերով հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի /CSA (Conseils Sondages Analyses)/ հարցումների համաձայն` Նիկոլա Սարկոզին առաջին փուլում կհավաքի ձայների 27%-ը, իսկ սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլլանդը` 28%-ը: Նախագահը ձեռք է բերել մեկ միավոր, իսկ նրա հակառակորդը կորցրել է 2 միավոր:
Մի քանի ամիսների ընթացքում Ֆրանսուա Օլլանդը մարտ էր մղում ստվերի հետ: Նիկոլա Սարկոզին ընտրություններում մասնակցելու իր որոշման մասին պաշտոնապես չէր հայտարարել, և սոցիալիստների առաջնորդ Օլլանդի վարկանիշն այնքան բարձր էր մյուս թեկնածուների համեմատ, որ ֆրանսիացիներն արդեն սովորել էին, որ հաջորդ նախագահը լինելու է Օլլանդը:
Հավանաբար այդ մտքին սովորել էր նաև սոցիալիստ-թեկնածուն, քանի որ Սարկոզիի պայքարի մեջ մտնելը նրա թիմին շփոթության մեջ է գցել, և նրանք սկսել են Սարկոզիի նախընտրական ծրագիրը քննադատելով հակահարվածներ հասցնել:









































