Southwest ավիաընկերության օդաչուն, ով ցանկացել է շնորհավորել իր մայրիկի ծննդյան տարեդարձը, խուճապ է առաջացրել ինքնաթիռում, քանի որ ուղևորները «mom» բառը շփոթել են «bomb» բառի հետ:
Daily Mail-ը գրում է, որ օդաչուն ծննդյան տարեդարձին նվիրված հայտարարությունն արել է, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել Բալթիմորից դեպի MacArthur օդանավակայան:
Ավիաընկերության խոսնակն ասել է, որ որոշ ուղևորների թվացել է, թե իրենք լսել են «bomb»` «պայթուցիկ» բառը, և խուճապ է սկսվել:
Անձնակազմը միանգամից փորձել է հավատացնել ուղևորներին, որ ինքնաթիռում ոչ մի պայթուցիկ չկա, բայց որոշ ուղևորներ, միևնույն է, բողոքել են անտեղի իրենց վախեցնելու համար:









































