Գերմանիայում ավարտվեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար կայացած մենամարտը. գոտու տիրակալ Ալեքսանդր Պովետկինն (24-0-0) իր ուժերը չափեց Մարկո Հուկի (34-2-0) հետ:
Մենամարտը տևել է 12 ռաունդ, որի ավարտից հետո երեք մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհել են Պովետկինին, իսկ երրորդն արձանագրել է ոչ-ոքի (116:113, 116:112 և114:114):







































