Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսության եթերում, բնակչությանը կոչ է արել հանգստություն պահպանել Աֆղանստանում շարունակվող հնգօրյա ցույցերից հետո, որոնք պայմանավորված են Բաղրամ ամերիկյան բազայում Ղուրանի նմուշների այրմամբ:
Ցույցերի հետևանքով զոհվել է ավելի քան 30, վիրավորվել` հարյուրավոր մարդիկ:
Քարզայը կոչ է արել օրենքին հանձնել ամերիկացի զինվորներին, ովքեր այրել են Ղուրանը:
Անցյալ շաբաթ Բարաք Օբաման Քարզայից պաշտոնապես ներողություն էր խնդրել պատահարի համար: ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների խոսքերով, գրքերն այրվել են ոչ միտումնավոր:









































