ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանին: Հիշեցնենք, որ նա «Արտֆուդ» պահածոների գործարանի գլխավոր տնօրենն է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նույն հանդիպման ժամանակ նորանշանակ նախարարը նշել է, որ և՛ ինքը, և՛ նախարարության ամբողջ աշխատակազմը պետք է լինի գյուղացու կողքին, եթե ոչ ֆինանսապես, ապա գոնե խորհուրդներով և առաջարկներով։