Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Հարթը հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կարող են մասնակցել փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Հայաստանի ընտրանու հետ խաղին:
Դարպասապահներ` Միլան Բորժան («Սիվասփոր»), Քենի Ստամատոպուլոս («ԱԻԿ»)
Պաշտպաններ` Նիք Լեջերվուդ («Վեհեն»), Մայք Կլուկովսկի («Մանիսասփոր»), Քևին Մաքքենա («Քյոլն»), Ադամ Սթրեյթ («Էներգի»), Նանա Ատակորա («Սան Խոսե), Դավիդ էդգար («Բարնլի»),
Կիսապաշտպաններ` Ժուլիան դե Գուզման («Տորոնտո»), Պեդրո Պաչեկո («Սանտա Կլարա»), Տուսեն Ռիքեթս («Տիմիշոարա»), Ջոշ Սիմփսոն («Յանգ Բոյզ»), Աթիբա Հաթչինսոն («ՊՍՎ»), Սամուել Պետի («Մեց»),
Հարձակվողներ` Յաին Հյում («Փրեսթոն»), Սայմոն Ջեքսոն («Նորվիչ»), Մարկուս Հեյբեր («Ջոնսթոն»):








































