Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 400 զինյալներ հարձակում են գործել Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Սիրիայի Հասեքի նահանգի Ռասուլայն շրջանում գտնվող ոստիկանատան վրա:
Նրանք պաշարել են ոստիականատան շենքը և պահանջել են ազատ արձակել այնտեղ պահվող 3 PKK-ականներին: Մերժում ստանալուց հետո PKK-ականները գրոհել են ոստիկանատան շենքը: Գրանցվել է փոխհրաձգություն, որը տևել է մոտ մեկ ժամ: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել են մի քանի PKK-ականներ:
Կրակոցների ձայները լսելի են եղել նաև Թուրքիայի տարածքում՝ Շանլըուրֆա նահանգի Ջեյլանփընար շրջանում: Ռասուլայնում իրավիճակը շարունակում է մնալ լարված:









































